03 08 2022

Հիմա ի՞նչ, Փաշինյանը Հայաստանի սուրբ կովն է, որի դեմ բողոքել չի՞ կարելի. Քրիստինե Վարդանյան



Ես այստեղ եմ, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ոչ միայն զորակցելու ակցիայի մասնակիցներին, հետևելու, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն, այլ նաև որպես քաղաքացի և որպես անհատ և պատգամավոր իմ վրդովմունք եմ հայտնում այս աննախադեպ ապօրինությանը: Այս մասին ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Տեսնում ենք, որ վրեժխնդրության ճանապարհով են գնում: Ամեն ինչ անում են, որպեսզի արգելված լինի իշխանությունների դեմ բողոքելը: Այսինքն իրենց կարճ խելքով փորձում են մարդկանց վախեցնել և ինչ որ արգելքներով սահմանափակել և Հայաստանի ներսում և սփյուռքի գործիչներին, այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում»,-ասաց պատգամավորը:

Վարդանյանի խոսքով, կառավարության կողմից քաղաքացիներին մուտքի արգելքի բացատրությունը եղել է անհոդաբաշխ.

«Միայն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին իրենք նույնականացրել են պետության հետ և սրբություն են դարձրել: Ու հիմա Փաշինյանը Հայաստանի սուրբ կովն է, որի դեմ բողոքել չի կարելի, ակցիա իրականացնել չի՞ կարելի»: 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ