Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Սերգեյ Լավրով–Արարատ Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ վերջինս սրտնեղել է, որ Թուրքիան նախապայմանով է խոսում Հայաստանի հետ։
Ըստ Միրզոյանի՝ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերություններով։
Միրզոյանը ճիշտ է գնահատում Թուրքիայի վարքագիծը, բայց չէ՞ որ Թուրքիան նախքան հայ–թուրքական շփումն էր այդ մասին խոսում։ ՀՀ իշխանությունները նո՞ր են լսել Էրդողանի, Չավուշօղլուի, մյուսների հայտարարությունները։
Մեր բոլոր զգուշացումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը և մյուսները չնկատելու էին տալիս Թուրքիայի հայտարարությունները և շուտասելուկի պես կրկնում էին «հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նաախապայմանների է» նախադասությունը։
Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ հայ–թուրքական «երկխոսությունն» իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, և որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ միայն ադրբեջանական պահանջները (Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում) բավարարելուց հետո կարող են կարգավորվել հայ–թուրքական հարաբերությունները (չհաշված՝ թուրքական նախապայմանները Հայոց ցեղասպանության ու այլ թեմաներով)։
Մեզ ասում էին, որ հանգիստ եղեք, նախապայման չկա։ Մեզ ասում էին, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս։ Մեզ ցույց էին տալիս Թուրքիայի հայտարարությունն «առանց նախապայմանների» հարաբերություն կարգավորելու մասին և փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ։
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խաբում էին։ Խաբում էին ամենալկտի ձևով ու շատ հստակ նպատակով։ Հանուն սեփակա շահի իրենց պետք էր թուրք–ադրբեջանական օրակարգով գործընթացի մեջ մտնել, և իրենք մտան՝ ստորադասելով Հայաստանի ու Արցախի շահերը։
Մենք ահազանգում էինք, որ մի կողմից Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, բայց մյուս կողմից՝ զուգահեռաբար վավերացնում է Ադրբեջանի հետ Շուշիում կնքած հակահայկական հռչակագիրը և բացահայտորեն խոսում նաախապայմանների լեզվով։
Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ՔՊ–ական պատգամավորները մերժեցին մեր նախաձեռնությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարաններում Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ բերված ՀՀ ԱԺ հայտարարության մեր առաջարկած նախագիծը Փաշինյանը չընդունեց՝ հիմնավորելով, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն է կարգավորվում, խաղաղություն է հաստատվում և չարժե նման հայտարարությամբ խանգարել դրական երկխոսությանը։ Սա նիկոլենց հերթական բլեֆն էր։ Փափուկ բարձ դնելու հերթական քայլը։
Հիմա սրանք խոսում են այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանով է պայմանավորում հայ–թուրքական գործընթացը, ինչը նախապայման է և ապակառուցողական։ Միրզոյանը հիշեցնում է «Քշի Թուրքիա» թեմայով հայտնի անեկդոտի հերոսին, ով նոր է իմացել, որ 1915թ․ ցեղասպանություն է եղել ու թուրքերն են մարդասապանի դերում եղել։
Եթե Միրզոյանը, իր ղեկավարը և մյուսները նոր են բացահայտել, որ Թուրքիան՝
ապա դա վկայում է օրվա իշխանությունների դիլետանտության, անգրագիտության մասին։
Իսկ եթե նիկոլենք շատ լավ ֆիքսել են թուրքական նախապայմանները, հասկացել են, թե ինչն ինչոց է, բայց այդուհանդերձ մտել են թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է և այլ հոդված։
Լավրովի ներկայությամբ թուրքերից բողոքելով՝ Միրզոյանը փորձեց հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դիլետանտության, արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտոթյունից ոչինչ չհասկանալու վարկածը։ Թերևս, իրենք էլ են հասկանում, որ ավելի լավ է կասկածվեն հիմարության, այլ ոչ թե դավաճանության համար։
Թե իրականում ինչի հետ գործ ունենք, քաղաքական «հերձումը» ցույց կտա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը