Գնացել ենք ԱԺ, իրենց ամբողջ խմբակցությունն է ԱԺ-ից փախել, եկել ենք կառավարություն, փախել է այս շենքւոմ նստած գլխավոր դավաճանը, այիսնքն երկրում չկա ԱԺ, չկա կառավարություն և իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին հայտարարե Կառավորթայ ն մոտ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ բացում են Կառավարության ոտքերը և շարժվում են դեպի կառավարական առանձնառտներ, որտեղ գտնվումէ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են կառավարության շենք և փակել կառավարության մուտքերը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը