28 05 2022

Միակ պռո-ն, որ մենք կարող ենք լինել՝ պռոհայկականն է․ Լիլիթ Բեգլարյան



«Մեր շարժման մասին տարբեր որակումներ եմ լսում։ Մեզ, մեր ակցիաներն անվանում են պռոռուսական, պռոեվրոպական, պռոամերիկյան... Այս հարթակից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միակ պռո-ն, որ մենք կարող ենք լինել՝ պռոհայկականն է»,- ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց միջազգայնագետ Լիլիթ Բեգլարյանը։

Նա նշեց, որ հայամետ, հայաստանամետ ու արցախամետ է այս շարժումը։

«Մենք բացարձակապես հայկական շարժում ենք, մենք Հայաստանը կրկին գործոն դարձնելու շարժում ենք, որը չունի աշխարհաքաղաքական հովանավորներ։ Մենք մեր երկիրն առուծախի չենք ենթարկում, գեոպոլիտիկ խաղեր չենք տալիս։ Մեր շարժումը չունի աշխարհաքաղաքական տերերի կարիք, բայց այո, ունի միջազգային գործընկերության կարիք։ Այո, միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, բայց պետք չէ շփոթել միջազգային համագործակցությունը ծառայություններ  մատուցելու հետ, իսկ այս իշխանությունները ծառայություններ են մատուցում և դա անում են մեր երկրի ու մեր պետության հաշվին»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ