«Մի կեղտոտ և ստոր քրոզչություն է իրականացվում հետևյալ կոնտեքստով, թե՝ պայքարող եք Արցախի համար, գնացեք Ղարաբաղ պայքարեք․ սիրելի հայրենակիցնե՛ր, սրանով կրկին վիրավորում են ՀՀ արժանապատիվ քաղաքացուն, այս հրապարակում ներկաներից մեծամասնությունն անմիջական մասնակցություն է ունեցել և՛ ապրիլյան պատերազմին , և՛ 44-օրյա պատերազմին, արցախյան մյուս պատերազմներին։ Այս հրապարակում են մարդիկ, ովքեր պատերազմում կորցրել են ձեռքերը , ոտքերը ու հաշմանդամ են դարձել։ Վե՛րջ տվեք այդ սրիկայությանը, ասելով, որ եթե Արցախի համար եք պայքարում գնացեք Արցախ։ Երբ պետք էր Արցախում էինք, այսօր Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է ա՛յս հրապարակում , դրա համար էլ հայ մարդն այս հրապարակում է ։ Սրանից հետո որևէ մեկը չփորձի պիտակավորի ու ասի Արցախ պաշտպանող եք, գնացեք Արցախ»,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում, երթից առաջ, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը