20 04 2022

Այս վիճակը հանդուրժել չի կարելի․ Գառնիկ Իսագուլյան



«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով գործող իշխանությունները, հենց սկզբից, ազգը տրոհեցին սևերի ու սպիտակների, հների ու նորերի, հիմա  առաջնորդվում են մեկ անձի տեսակետով ու գաղափարներով, այդ մեկ անձը հաստատ չի ներկայացնում հայի տեսակը, ո՛չ հայկական շահը, ո՛չ Արցախի շահը, հիմա այդ մեկը կարողացել է զոմբիացել է մարդկանց մի խմբի կամ՝  մսագունդի, ովքեր տեսակետ հայտնելու ոչ համարձայկություն ունեն, ոչ էլ՝  տեսակետ ունեն»,-ասաց Իսագուլյանը

« Այս վիճակը հանդուրժել  չի կարելի։ Եթե որևէ մեկը , անկախ նախկինում ունեցած իր քաղաքական հայացքներից, պայքարում է  այն իշխանութան դեմ, որը տանում է կործանման Հայաստանը, պետք է աջակցել։ Չեմ կարծում այստեղ իշխանության պայքար է գնում, գնում է այս իշխանությունը հեռացնելու խնդիր։  Այս իշխանությունը   Ժողովրդից իշխանությունը վերցրել  է  և հիմա էլ ծառայեցնում են՝  նույն ժողովրդին ճնշելու համար»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ