11 04 2022

Ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան , որը հայտնի չէ․ Արթուր Խաչատրյանը՝ վարկային համաձայնագրի մասին



ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկում էր «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու  վերաբերյալ նախագիծը։

Կարծիք հայտնելով ներկայացված հարցի վերաբերյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն  ասաց․  «Ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան, որը հայտնի չէ» ։

Կառավարության ներկիայացուցիչն  իր հերթին հարցեր ուղղեց պատգամավորին , սակայն Արթուր Խաչատրյանն ընդգծեց․ «Պարո՛ն  Գևորգյան, երբ գալիս է գործադիրը,  սովորաբար հարցերին պատասխանելու համար է գալիս, ոչ թե՝  հարցեր տալու համար , հիմա ես Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս և խնդրո ւմ՝  վարկային փաթեթի ամբողջ  մանրամասները ներկայացրեք»։

 Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հավելյալ տեղեկատվություն  չունի, ինչով պայմանավորված նիստը նախագահող Գևորգ Պապոյանը ժամանակ հատկացրեց՝ կառավարության ներկայացուցչին՝  համնապատասխան տեղեկատվություն հավաքելու  և մանրամանսերը ներկայացնելու համար ։

Մանրամսն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ