08 04 2022

Իշխանության նպատակը ՀՀ-ն և Արցախը ապառազմականացնելն է․ Թաթուլ Պետրոսյան



Մենք պետք է գիտակցենք մի բան՝ յուրաքանչյուր անձ մտահոգություն ունի իր երկրի ապագայի համար, հետևաբար այս պայմաններում մենք պետք է գիտակցենք՝ ովքեր են մեր ժողովրդի բարեկամները և ովքեր են թշնամիները։ Այսօր կան բավականին ուժեր, որոնք սորոսական, իշխանական թևի հովանավորության ներքո փորձում են սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ չգիտակցելով, որ այսօր ՀՀ միակ ռազմավարական, իրատեսական, հավատարիմ գործընկերը մնացել է ՌԴ-ն՝ ի դեմս իր խաղաղապահների։ Այս մասին «Մայր Հայաստան» հուշահամալիրում ասաց Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

«Այս իշխանության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանց նպատակը ՀՀ-ն և արցախը ապառազմականացնելն է։ սա Թուրքիայի և Արդբեջանի քաղաքականությունն է»,-ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության  անվտանգության։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ