21 03 2022

Բոլոր դիվանագետների դեմքին էլ ժպիտ լինում է հանդիպումների ժամանակ․ Արարատ Միրզոյան

Բոլոր դիվանագետների դեմքին էլ ժպիտ լինում է հանդիպումների ժամանակ․ Արարատ Միրզոյան

Տեսած կլինեք, որ բոլոր դիվանագիտական հանդիպումների ժամանակ դիվանագետների կամ պատվիրակության անդամների դեմքին ժպիտ լինում է, դա կարող եք տեսած լինել նախկինում Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների կամ ղեկավարների դեմքին։ Գուցե այդ ժպիտները համեմատելիս՝ Ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, որ ես այդ հանդիպման ընթացքում առանձնապես չէի ժպտում։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին՝ Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուի հետ նկարվելիս արված ժպիտով՝ ի՞նչ էր փորձում փոխանցել զոհված զինծառայողների ծնողներին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ