25 12 2018

Սպիտակում դեռ չեն հասցրել սևացնել Ռոբերտ Քոչարյանի կատարածը

Սպիտակում դեռ չեն հասցրել սևացնել Ռոբերտ Քոչարյանի կատարածը

Վերաքննիչ քրեական դատարանը հինգ օր տևած դատական նիստերից հետո դեկտեմբերի 7-ին որոշում կայացրեց կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ընտրությունների նախօրեին այս քայլը շատերը դիտարկեցին որպես պարզունակ քարոզչական քայլ: Կալանքի օրվա հետ կապված հնչեցին նաև այլ մեկնաբանություններ: Այսպես` մինչ դեկտեմբեի 7-ին` Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրի ղեկավարությունը Գյումրիում կառավարության նիստ էր անում և հանձնարարում ստեղծել աշխատանքային խումբ` Գյումրու խնդիրները հասկանալու համար, կալանավորվում էր մի մարդ, ում օրոք ահռելի աշխատանք է արվել Սպիտակը վերակառուցելու և աղետի գոտին վերացնելու համար:

Ասում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ հաճախ սեփական լավն ու վատը չի կարողանում տարբերակել, ընկնում է ամբոխահաճո տոնայնության հետևից։ Սակայն ոչ միշտ է այդպես։ Սպիտակում, որտեղ աղետի գոտի հասկացությունը դեռ կա, այնուամենայնիվ,  շատերն են հիշում, թե որ նախագահի օրոք ինչ է կատարվել։ Սպիտակում մեր նկարահանող խումբը հանդիպեց աղետը տեսած ու վերապրածներից շատերին։ Պարզվեց, որ պատմության նենգափոխությունն ու կատարված գործի սևացման փորձերը մեղմ ասած այդքան էլ արդյունավետ չեն:  

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները բարերար ազդեցություն ունեցան նաև Գյումրու վրա։ Այսպես, մինչ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակվելը, պետական բյուջեն աղետի գոտու նկատմամբ խորը անտարբերություն էր ցուցաբերում՝ որևէ գումար չհատկացնելով։ Այնինչ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում կառուցվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով:

Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը (այսպես կոչված ԲԳՎ-ները), որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը:

1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13․101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար:

Բնական է, որ միայն պետական բյուջեով հնարավոր չէր աղետի գոտի վերականգնել, ուստի երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն:

Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկներ, Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում՝ մասնավորապես, կատարվել է ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ