Հունաստանի քաղաքացիական պաշտպանության պետական մարմինները Հունաստանի Սանտորինի կղզում արտակարգ դրություն են հայտարարել։
Վերջին մեկ շաբաթում կղզում 7700 երկրաշարժ է գրանցվել, «ինտենսիվ» սեյսմիկ ակտիվության վերաբերյալ սեյսմոլոգների մտահոգություններն աճում են։ Գրում է The Guardian-ը։
Ամենաուժեղ ցնցումը եղել է վերջինը՝ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ, ինչից հետո կցզում անվտանգության ակտիվ միջոցներ են ձեռնարկվել։ Դրանք կշարունակվեն մինչև մարտի 3-ը,
երբ քրիստոնյա ուղղափառ ազգը նշում է Մեծ Պահքի սկիզբը:
Փորձագետների կարծիքով, գործ ունենք երկրաբանական երևույթի հետ, որը կարող է տևել շաբաթներ, տեղացիները շարունակում էին լքել կղզին։
Տուրիստական հայտնի կղզին նավերով, օդանավերով արդեն լքել է ավելի քան 12 հազար մարդ։ Քանի որ հիմա զբոսաշրջային պասիվ շրջան է, կղզուց դուրս եկածների մեծ մասն այնտեղի բնակիչներ ու աշխատողներ են։
Անցած տարի 3.5 մլն զբոսաշրջիկ ընդունած Սանտորինիի բլրի գագաթին գտնվող գլխավոր բնակավայրը հիմա ուրվական քաղաք է հիշեցնում, խանութները փակ են, իսկ նեղ փողոցները՝ ոստիկաններով լի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը