25 11 2016

Ավելի քան 15 մլն դոլար՝ Արցախին

Ավելի քան 15 մլն դոլար՝ Արցախին

ԱՄՆ-ում կայացել է «Հայաստան» համահայկական Հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը: Հավաքվել է 15, 428,777 ԱՄՆ դոլար: Հեռուստամարաթոնն այս տարի կրում էր «Իմ Արցախը» խորագիրը:

Հանգանակված գումարը կուղղվի կուղղվի Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Արցախում և Հայաստանում կշարունակվեն նպատակային հատկացումներով ծրագրերը:

Հեռուստամարաթոնի շրջանակներում հիմնադրամին այս տարի ևս 1 մլն դոլար է նվիրաբերել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նվիրել է 200 հազար դոլար է նվիրաբերել, «Գրանդ հոլդինգ» ընկերությունը՝ 130 մլն դրամ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 100 հազար ԱՄՆ դոլար, Գագիկ Ծառուկյանը՝ 100 մլն դրամ:

Հիշեցնենք, որ «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ին հավաքվել էր 10 մլն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ