06 04 2022

Մեկ տարում շաքարավազը թանկացել է 24.7%-ով, միսը՝ 9%-ով, կարագը՝ 10%-ով

Մեկ տարում շաքարավազը թանկացել է 24.7%-ով, միսը՝ 9%-ով, կարագը՝ 10%-ով

Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 12.3%, 10.8% և 18.2%-ով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 3.0%, 3.8% և 8.1%-ով: Այս մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեից։

Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 16.2%, 16.8%, 28.0%, 37.2%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 4.1%, 4.6%, 6.2% և 8.4%-ով: 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի՝ համապատասխանաբար 9.5% և 10.7%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 2.1% և 4.1% գնաճ:

Թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 7.4%, 7.5% և 9.1%-ով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 1.5%, 1.8% և 1.3%-ով: 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 24.7%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 7.9% գնաճ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ