«Ադրբեջանը աստիճանաբար, քայլ առ քայլ ընդամենը ստեղծում է ապրելու համար անտանելի պայմաններ արցախահայության համար։ Սա ուղղված է, ակնհայտորեն, արցախահայության դեմ և նպատակը հասկանալի է ՝ «ինչքան հնարավոր է գնացեք, այստեղ դուք ապագա չունեք», բայց սա նաև արժեզրկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը ։ Ադրբեջանն այստեղ 2 խնդրիր է լուծում․ 3-րդ ն այն է, որ Ալիևն իր այս քայլերով ռազմավարական գործընկերության հռչակագրին հակառակ քայլեր է անում»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ ։
Արցախում առաջացած հումանիտար աղետի մասին խոսելով, Խոսրով Հարությունյանը հարցադրեց․ « Իսկ ո՞ւր է Հայաստանը , ես չեմ լսել հայաստանյան իշխանությունների կողմից Արցախում գազամատակարարման խափանման առումով որևէ հոդաբաշխ նախաձեռնություն։ Անհիմն չեն այն պնդումները, որ իշխանությունը վարժեցնում է իր հասարակությանը՝ լինել անտարբեր արցախյան իրողությունների հանդեպ։ Անհիմն չեն այն պնդումները, ըստ որոնց ՀՀ իշխնությունները ձեռ են քաշել Արցախից»,-ասաց Խոսրով Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը