10 03 2022

ՀՀ իշխանությունները խուսափում են անգամ Արցախի մասին խոսել. Հակոբ Տեր-Խաչատուրյան



Շատ ցավալի երևույթ է, բայց այսօր ՀՀ իշխանությունները չեն հանդիսանում Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավոր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: «Իշխանությունն այսօր նույնիսկ խուսափում է այդ հարցից, նրանք անգամ խուսափում են Հայ Դատի աշխատանքներից, դա փորձում են դնել հայ սփյուռքի ուսերին, մինչդեռ դա պահանջում է միահամուռ աշխատանք»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ