Զանազան գործիչներ, իբր «զայրացած» են և չեն ընդունում, «Միութենական» պայմանագրի մասին, նույնիսկ քննարկումները։ Նրանք «հերոսաբար» ներկայանում են, որպես Հայաստանի անկախության և ինքնիշխանության նվիրյալներ։Հետաքրքրական է, որ այդ նույն գործիչները ոչ միայն չընդվզեցին, այլև իրենց լռությամբ հավանություն տվեցին, երբ իրենց պաշտելի իշխանությունը խայտառակ պարտության մատնեց հայ ժողովրդին, տալով հազարավոր զոհեր,հանձնեց Արցախը, Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Եվ հենց այդ ամենի արդյունքում Հայաստանը ոչ միայն պարտված, այլև վերջնականապես իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը կորցրած երկիր է։ Այս գործիչներն այս ամենը չեն «նկատում», բայց մեծ-մեծ փրթում են Հայաստանի ինքնիշխանության մասին։
Նրանք անկեղծ չեն, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը, միջազգային վարկը վերականգնելու համար, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը միայն ու միայն, մեղմ ասած՝ ապիկար իշխանությանը հեռացնելն է։Այնպես որ , իրականում այս գործիչները, բացահայտ կամ լռելյայն պաշտպանելով պարտության պատասխանատու իշխանությանը, ոչ թե կողմ են Հայաստանի ինքնիշխանությունը, այլ նպաստում են Հայաստանի, որպես պետության ոչնչացմանը։
Ինքս, դեռևս 1996թ․ դեմ եմ եղել այդ միությանը Հայաստանի միանալուն և այդ գործիչներին ևս մեկ անգամ զգուշացնեմ, եթե դեմ եք այդ միությանը և իբր կողմ Հայաստանի ինքնիշխանությանը, ապա իմացեք՝ քանի ձեր պաշտելի վարչապետ կոչեցյալն է իշխանության, ապա կամ Հայաստանը ստիպված կլինի մտնել այդ միության կազմի մեջ կամ կդառնա թուրքական տարածք»,- գրել է Իշխանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը