25 01 2022

Պաշտոնական գերատեսչությունն ամեն ինչ անում է, որ նմանատիպ դեպքերը չհանրայնացվեն․ Աբրահամյան



«Գլխավոր խնդիրն այն է, որ 2021 թվականին,  բացի սահմանագծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներից , գերեվարման դեպքերից,  ունեինք նաև զինված ուժերում ոչ մարտական կորուստներ և քառօրյայի ընթացքում պարզվեց, որ Պաշտպանության նախարարը չի տիրապետում թե՝ 2021 թվականի ընթացքում ԶՈՒ-երում որքան մարտական կորուստներ են եղել։ Երկրորդ խնդիրը՝ հաստատվեց այն, որ մենք, օրինակ, 2021 թվականի նոյեմբերին ունենք կորած զինծառայող  պայմանագրային, որի մասին պաշտոնական գերատեսչությունը որևէ տեղեկություն չի հաղորդել և ամեն ինչ անում է, որպեսզի նմանատիպ դեպքերը որևէ ձևով չհանրայնացվեն։

Կա իշխանությանն կողմից որոշակի ազդակներ առ ան, որ այն տեղեկությունները, որոնք իշխանության քիմքին հաճելի չեն դրանց հրապարակայնացումը կարող է բերել քրեական տարբեր գործերի հարուցման»,-խորհրդարանական ճեպազրույցում հայտաարրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ