Տիկին Գրիգորյան, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում իրավունքի գերակայությունը, ինչպես եք պատկերացնում սահմանադրության երրորդ հոդվածի իրացումը, մասնավորապես, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, որպես անմիջականորեն գործող իրավունք։ Այս նորմի իրացումը և երաշխավորումը ինչպես եք պատկերացնելու մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում։ Այս մասին ԱԺ-ում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը հնչեցրեց ևս մի քանի հարց․
«Դուք բոլոր դեպքում այս պահին առնվազն շատ անկաշկանդ կարգավիճակում եք, Դուք հանրային ծառայության մեջ չեք և ՄԻՊ թեկնածու եք հանդես գալիս, ինչպիսի՞նն է այս ժամանակահատվածում հնարավորություն ունեցել եք նման դիրքերից ուսումնասիրելու ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան, ինչպիսի՞նն է Ձեր գնահատականը դրա վերաբերյալ, մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում ինչպիսի՞ համագործակցություն եք պատկերացնում փաստաբանական համայնքի հետ»։
Գրիգորյանի պատասխանները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը