19 01 2022

Փաթեթ ենք փոխանցել Ադրբեջանին․ սպասում ենք․ Արարատ Միրզոյան

Փաթեթ ենք փոխանցել Ադրբեջանին․ սպասում ենք․ Արարատ Միրզոյան

«Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ  ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, մյուս  գործընկերներին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ այժմ սպասում են արձագանքի։

«Բնականաբար, մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտաքին գործերի նախարարը: 

Արարատ Միրզոյանի խոսքով, փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ