28 12 2021

Եթե այս իշխանությունը մնա, կփակի Արցախի անկախության էջը․ Արթուր Խաչատրյան



2020-2021 թվականները նույն պիեսի տարբեր արարներ են, որոնք իրենց ողբերգականությամբ իրար լրացնում են: 2021 թվականին իշխանությունը փորձեց սպանել մեր կորուստները հետ բերելու, պարտությունները հաղթանակ դարձնելու բոլոր հույսերը: Իր վերջին ասուլիսը հենց դրա մասին էր: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: 

«Երբ այդ հայտարարություններն անում էր Փաշինյանը, շատ լավ հասկանում էր, թե ինչ արձագանքներ կգան Արցախից, բայց դա արեց վերջանական Արցախի հարցը փակելու համար: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հուշում է, որ ինչ-որ գործընթացներ են ընթանում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ