Փաշինյանն իրեն ԱԺ ամբիոնից չկարողացավ տիրապետել Ագնեսա Խամոյանի հարցից
Դուք արդեն 2-րդ անգամ հայտարարում եք, որ ազդեցության ցանցեր կան Հայաստանի տարածքում և մեր ֆռակցիայի պատգամավորին մեղադրում եք Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման համար։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Պարոն Փաշինյան ես ձեզ հիմա պետքա մեղադրեմ Ադրբեջանի շահերը լավագույնս պաշտպանելու մեջ, որովհետև դուք եք Ադրբեջանի նախագահին համարել կիրթ և կառուցողական, ասել եք, որ նա պատրաստ է հարցի լուծման, դուք եք նրա հետ վերելակում անհասկանալի գրառումներ արել ձեր նոթատերտրում, ձեր օրոք ենք կորցրել Արցախի զգալի հատվածը, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցել, տասնյակ հազարավոր անտուն քաղաքացիներ ունեցել»,- ասաց պատգամավորը և հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին․
«Դուք ասում էիք կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ Հայաստանի հանրապետությունը չի ունենա վարչապետ։ Արդյո՞ք ուժի մեջ է ձեր հայտարարությունը, և եթե իրերի ընթացքը էնպես դասավորվի, որ իրավիճակը մեղմելու համար, գոնե, ձեր թիմակիցներից մեկին փոխանցեք վարչապետի պաշտոնը, հնարավո՞ր է»։
Փաշինյանը հունից դուրս եկավ հարցից և չկարողացավ իրեն տիրապետել։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը