03 12 2021

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ երևակայություն է». ՌԴ ԱԳՆ-ն ՝ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ խոսքերի մասին

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ երևակայություն է». ՌԴ ԱԳՆ-ն ՝ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ խոսքերի մասին

ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել են Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված ահայտարարությունների «Լավրովի պլանի» մասին ՝ հայտարարելով, որ «դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ», հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, հիշատակելով »Լավրովի պլանը», Ռուսաստանի հետ կապեց «Ղարաբաղի հանձնումը»:

«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով«հայ հասարակության մտքին», թե  «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է.«Եթե ինչ-որ մեկը (Հայաստանում) ինչ-որ բան հանձներ, մի քանի տարբերակ կար դա անելու համար, ներառյալ Լավրովի պլանը»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել», — լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

 «Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ»:  Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը»», - նշել են նախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-իցւ հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնումից», քանի որ խոսքը Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին էր։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչեւ 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետեւյալը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ - ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտացոլող եւ իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում», - հավելել են ԱԳՆ-ում:

 «Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեն:

Այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության չեն արժանացել, միևնույն ժամանակ չեն մերժել ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում»,— նշել է ԱԳՆ-ն:

«Փաստերը խոսուն են.խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում ՝ ոչ Ռուսաստանի  Դաշնության  մեղքով", — նկատել են նախարարությունում:

«Խորը ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլև, ըստ էության, համերաշխ են նման անհիմն դատողությունների հետ», —եզրափակել  են ՌԴ ԱԳՆ-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ