22 11 2021

Մեկ «Նիկոլը և ընկերները» ՓԲԸ-ն է ողջ արսենալը օգտագործում Քոչարյանի դեմ, մեկ՝ Ալիևը․ Ագնեսա Խամոյան

Մեկ «Նիկոլը և ընկերները» ՓԲԸ-ն է ողջ արսենալը օգտագործում Քոչարյանի դեմ, մեկ՝ Ալիևը․ Ագնեսա Խամոյան

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի պատասխան նախորդ գրառման, շատ գոհ ձայնով մեկն ինձ ջախջախիչ հարված հասցրեց՝ ուղարկելով՝ «Քոչարյանը Աստծո պարգեւ էր մեզ համար. Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար» վերնագրով մի նյութ։ Նման հարված չէի սպասում, ինչ խոսք, տապալված եմ…
Փաստորեն, երբ տեղական արտադրության բռնողները(ղուշ), տվողները(«կաշառք») ու ուսուցիչների վրա «դանոսներ» գրողները էլ չեն աշխատում, օգնության են շտապում «կիրթ ու կառուցողական» եղբայրները, իսկ դե Շուշիում եղբոր գերեզմանով երդվող, բայց Շուշին հանձնողի ոտքերի տակ «welcome» աշխատողն էլ ադրբեջանցի «եղբայրների» ձայնն է հասցնում ՀՀ «հպարտ քաղաքացիներին»։
Սրանց համատեղ հիստերիան հստակ ցուցիչ է, մեկ «Նիկոլը եւ ընկերները» ՓԲԸ-ն է ողջ արսենալը օգտագործում Քոչարյանի դեմ, մեկ՝ Ալիեւը։ Սրանց վախը, ոչ այնքան Աստծո պատիժ Նիկոլի իշխանության կորուստն է, որքան այն, որ հանկարծ իշխանության չգա Քոչարյանը։
Չեմ հարցնում, թե ինչպես կարող է Արցախի ազատագրման ակունքներում կանգնած, ծանր սոցիալտնտեսական վիճակից երկիրը հանած, ռազմական բալանսով Ադրբեջանին չզիջող երկրի ղեկավարը «Աստծո պարգեւ» լինել թշնամի երկրի համար, բայց լավ, ձեզ հարց տվե՞լ եք, սրանց՝ Նիկոլին, ընկերներին ու յուր եղբայրներին, Քոչարյանն ինչո՞ւ հանգիստ չի տալիս, եթե /ինչպես վերոհիշյալներն են պնդում տարբեր պատերի տակ/ ոչ վարկանիշ ունի, ոչ իշխանության կգա, ոչ էլ կարող է բեկում մտցնել երկրի գահավիժման այս ընթացքի մեջ։
Մտածեք։
Հ.Գ. Ի դեպ, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովին ժամանակին հայր Ալիեւը մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին պաշտոնանկ է արել հայտնի Քի Վեսթի բանակցություններից հետո Ադրբեջանում առաջացած ճգնաժամը մեղմելու համար։ Աստծո պարգեւ!

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ