20 11 2021

Ունենք վտանգված պետականություն, որում ԱՄՆ դեսպանատունն ունի իր գերդերակատարությունը․ Սոնա Աղեկյան



«Մեր երկրում մենք պետք է կարողանանք մեր ազգային արժեքներն ու գաղափարներն առաջ տանել և կերտել  ազգային պետականություն։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատունն ամեն ինչ անում է, որ այլասերված համայնքն  ազատ լինի, նրանց իրավունքները  անպայման պաշտպանվեն։ Այս 3 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու իրավունքներն անզեն աչքով են ոտնահարվում  և այս ամենը չնկատելով  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, թե՝  Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը ծաղկում է Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր, Երևանի ավագանու  նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Ի դեպ, Սոնա Աղեկյանն էլեկտրոնային  փոստով, լրատվամիջոցների հրապարակումներով նամակներ է հղել  ԱՄՆ դեսպանին՝ պարզաբանում ստանալու, թե ի վերջո նա ինչն է համարում ծաղկող ժողովրդավարություն Հայաստանում։

Թեման մանրամասնում է տեսանյութը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ