15 11 2021

Հունիսի 20-ից հետո իշխանությունը Իջևանում կորցրել է ձայների մոտ 40 տոկոսը

Հունիսի 20-ից հետո իշխանությունը Իջևանում կորցրել է ձայների մոտ 40 տոկոսը

Սյունիքը կրկին մերժեց այս իշխանությանը: Կապանում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն կրեց, գործող քաղաքապետը գրեթե եռակի առավելությամբ վստահ հաղթանակ տարավ: «Սյունյաց ողջյուններից»  հետո իշխանականները ակտիվորեն սկսեցին տարածել հատկապես Իջևանի արդյունքները, թե բա ծննդավայրը հավատարիմ է Փաշինյանին:

Հետաքրքրական է Իջևանի խոշորացված համայնքի ընտրությունների պատկերը: Այսպես,  համայնքում ընտրելու իրավունք ունի 33.094 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 12.384 քաղաքացի, որից ՔՊ-ին քվեարկել է 9.864 հոգի, այսիքն ընտրողների 29.8%-ը:

Մինչդեռ ամիսներ առաջ՝ հունիսի 20-ի ընտրության ժամանակ ՔՊ-ն ստացել էր 15 884 քվե: Ստացվում է, հինգ ամսում իշխանությունը կորցրել է շուրջ 40% ձայն: Այն դեպքում, երբ քարոզարշավի ընթացքում չարաշահվել է պետական ռեսուրսը, ներգրավվել են նախկին ՀՀԿ-երի, դպրոցի տնօրենների: Չմոռանանք նաև, որ ՀՀ ոստիկանապետը Իջևանցի է և ասում են՝ անձամբ էր ներգրավված ընտրությունների պրոցեսին:

Այսքանից հետո գործող իշխանության օգտին քվեարկել է ընդամենը 30 տոկոսը, հավանաբար իջևանցիներին սթափեցրել է Սյունիքում տիրող վիճակը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ իշխանականաները անդադադար խոսում են Տավուշի անկլավներից, այնտեղի մի շարք բնակավայրեր համարում ադրբեջանական:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ