08 11 2021

Բանակցելու են, բայց Փաշինյանը տեղյակ չէ

Բանակցելու են, բայց Փաշինյանը տեղյակ չէ

Հ1-ի հաղորդավարի հարցին, թե՝ նոյեմբերի 9-ին որոշակի հանդիպում կա՞, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ օրակարգ է։ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Ես Ձեզ այսպիսի մի բան ասեմ՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա»։                      

Նույն օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասում է․  «Այո, իսկապես այդպիսի հանդիպում նախապատրաստվում է, նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»։   

Այսինքն, հայկական կողմն ասում է, որ չի սպասվում որևէ հանդիպում, ռուսական կողմն ասում է, որ սպասվում է։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ խաբում է կամ տեղյակ չէ, չէ՞ որ կարող էր ասել, որ, օրինակ, շաբաթվա ընթացքում նախապատրաստվում է։ Երևի նրան լրացուցիչ տեղեկացնելու կարիք չկա, չէ՞ որ նա ընդամենը բանակցությունների օբյեկտ է, կզանգեն, կասեն՝ մտի ուղիղ կապ, կմտնի։ Ինքը այլևս ոչինչ չի որոշում։ Կամ էլ այնքան հակապետական թեմա է բանակցելու, որ վախենում է ասել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ