Ըստ Վիճակագրության կոմիտեի՝ սննդամթերքի գնաճը միջինը կազմել է 15.4 տոկոս, իսկ առանձին մթերքների գնաճը հասնում է 40-50 տոկոսի։
Հացը թանկացել է 9.8, ալյուրը և ձավարեղենը 9.2, խոզի միսը 40.2, թռչնամիսը՝ 18.3, ձուկը 31, կարագը ՝ 14.2, սննդային յուղերը՝ 49.6, շաքարը՝ 31.1 տոկոսով։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրենց ելույթներում բարձրաձայնեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները, հարցեր ուղղելով ԿԲ խորհրդի անդամի՝ իշխանության թեկնածու Արտակ Մանուկյանին: Սննդամթերքի թանկացմանն ի պատասխան վերջինս ասաց, որ հիմնական թանկացած բանջարեղենը կարտոֆիլն է:
Այս պատասխանը ընդդիմադիր պատգամավորներին հիշեցրեց նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը թանկացման մասին, երբ վերջինս առաջարկում էր թանկացած մթերքների փոխարինիչներ: Առաջարկում ենք վերհիշել այդ ելույթը ներկայիս թանկացման ֆոնին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը