Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, կասե՞ք՝ որոնք են Արցախի սահմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը:
«ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք էլի....
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք ...»
Հայաստանի սահմաները ընկալում եմ, իսկ Արցախի սահմանները որո՞նք են։ Քարտեզ, տեղանքի անվանում, ճանաչման փաստաթուղթ…
Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։
Հուսամ կլուսավորեք, որ մարդ բան հասկանա, այլ պարագայում այս հայտարարության իմաստը ո՞րն է, Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ»,- գրել է Պողոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը