30 08 2021

Այս իշխանությունից ապագա մի սպասեք, նրանք լավագույն դեպքում սերունդ են մատաղ անում․ Ադիբեկյան



Անգամ եթե թուրքը գա, կանգնի Փարաքարում, դա էլ ստորագրենք տանք, խաղաղություն չի մտնելու մեր երկիր։ Այն, ինչ նրանք կոչում են խաղաղություն, դա իրենց երազախաբ երևակայության արդյունքն է, որովհետև մենք բառիս բուն իմաստով ապրում էինք խաղաղության մեջ։ Նա (Նիկոլ Փաշինյան, խմբ․) թշնամուն բերել է մեր տուն և խոստանում է խաղաղություն, որն անգամ թշնամին  չի խոստանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանի հարցրեով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

«Այս մարդը վիզ է դրել ոչնչացնի մեր պետությունը, պետականությունը, դա անում է հանգիստ, առանց նյարդայնանալու։ Բերեց պատերազմ, բերեց զոհ, տնաքանդություն և անորոշ ապագա, և երբևէ չպետք է սպասենք, որ կարող է բարիք պարգևել, նրանք լավագույն դեպքում սերունդ են մատաղ անում»,- ասաց Ադիբեկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ