Սա Երկրորդ նախագահին կալանավորելու ցուցումը կատարող նույն դատավորն է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործում որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել: Միակ զարգացումն այն էր, որ Չարչյանը մեկ ամսից ավելի ազատության մեջ էր, ստանձնել է պատգամավորի մանդատը: Այս մասին հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու որոշմանը: «Այս երկու հանգամանքները, որոնք բացառում են կալանավորումը որպես խափանման միջոց, այսօրվա դատական համակարգի համար ունեցել են 0 նշանակություն»,-ասաց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը