13 08 2021

Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս. Շարմազանով

Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս. Շարմազանով

Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս։ Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին ՝մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդև արձանագրությունից բխող դրույթները, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Անտեղյակներին ասեմ, որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ և ՌԴ նախագահների միջև կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն՝ ոչ միայն մինչև 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում, այլ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները/հայ-թուրքական սահման/, այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաև Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանը։

Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է, որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։

Թե ինչու՞…հետևությունները թողնում եմ ձեզ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ