Այս դահլիճում խոսվեց ամեն ինչի մասին, բացի Արցախից, բայց ամեն ինչ ավելի քան ակնհայտ է: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծելու վերաբերյալ իշխանության մեկնաբանությունները:
«Մի նժարի վրա դրված է առողջապահության հարցերով հանձնաժողով, մյուս նժարին՝ Արցախի հարցերով հանձնաժողով, ես կարծում էի, որ այստեղ քննարկելու բան էլ չկա, բոցաշունչ ելույթների փոխարեն պետք է լիներ միասնական կոնսենսունս: Նաև չեմ կարող չնշել, որ պարոն Վարդանյանը օգտագործեց ինձ հետ առանձին լիկբեզ անելու եզրույթ,, կարծում եմ, որ շատ շատերին լիկբեզ անել, թե ինչ պետք է աներ ԱԺ-ն նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը