06 08 2021

Եթե առաջարկը մերժվի, կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Արցախից․ Վանեցյան



«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ ամբիոնից ունեցած իր առաջին ելույթում  անդրադարձավ  Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու՝   խմբակցության գաղափարին։  «Ինչու՞ ստեղծել նման հանձնաժողով»,- նշեց Արթուր Վանեցյանը մանրամասնելով հետևյալը։

 «Նման հանձնաժողովի ստեղծումը նաև հստակ քաղաքական ուղերձ է իր ապագայով մտահոգ արցախահայությանը, սրտացավ աշխարհասփյուռ հայրենակիցներին, թե Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը։ Ուղերձ է այն մասին, որ հայկական առաջին պետությունը Արցախի, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերը Արցախից չի լվացել, չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց»։

Խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ խորհրդարանական մեծամասնության դիտարկումներին, ըստ որոնց  Արցախի մշտական հանձնաժողով ձևավորելու  կարիք չկա, որովհետև մնացած հանձնաժողովները զբաղվում են Արցախի հարցերով։  Ի պատասխան Վանեցյանը նշեց

«Այդ փաստարկները տեղին չեն, իսկ դիտարկումներ անողներին, որոնք պնդում էին, թե ի՞նչ օրենքներ պետք է քննարկի հանձնաժողովը  կամ լավ չեն պատկերացնում, կամ դիտավորյալ փորձում են մոլորեցնել ժողովրդին․․․ Եթե առաջարկը մերժվի, կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը փորձում է կամ հետևողականորեն լվանում է  իրենց ձեռքերը Արցախից, հրաժարվում է  Արցախից, լքում են Արցախը․ մենք դա չենք կարող թույլ տալ։ Արցախը կա և մնում է հայկական»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ