16 07 2021

Հայաստանը հայտնվել է միջազգային շահերի բախման գերու կարգավիճակում. Արտակ Զաքարյան



«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին այնպես, որ չէր կարելի անել, որի հետևանքով ՀՀ-ը հայտնվեց միջազգային շահերի բախման գերու կարգավիճակում»,- այս մասին նշեց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից անցկացվող կոնֆերանսում:

 «Այսօր այդ գերու կարգավիճակում պետությունն է գտնվում, որովհետև որ գերտերության պատուհանից փորձում ենք վերլուծել զարգացումներն այնպես, որ հնարավոր լինի ՀՀ համար գոնե կարճաժամկետում կախման կետեր գտնել և ինչ-որ առումով ստաբիլ կանխատեսելի որոշակի ժամանակահատված առանձնացնել ու այդ ժամանակահատվածի համար փորձել պլանավորել արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ բախվում ենք նոր մարտահրավերների ու սպառնալիքների հետ»,-ընդգծեց բանախոսը:

Ըստ Արտակ Զաքարյանի, ամենամեծ մարտահրավերն այն էր, որ մենք դուրս մնացինք տարածաշրջանում անվտանգություն արտադրողի կարգավիճակից, և եթե ժամանակին վստահելի գործընկեր էինք և ՀԱՊԿ-ում, և ՆԱՏՕ-ի մի շարք ծրագրերում, նաև խաղարարար առաքելություններում, այսօր դրանք կրում են կամ սիմվոլիկ բնույթ, կամ ընդհանրապես արդեն հավասարվել են զրոյի, քանի որ ՀՀ ներսում արդեն անվտանգություն արտադրողի գործոնն այլևս չկա ու ՀՀ-ն այսօր դարձել է ուրիշի ստեղծած անվտանգությունը սպառող պետություն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ