11 06 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը ևս թուրքական է. Politik.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը ևս թուրքական է. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին հաճախ են կապում Թուրքիայի հետ: Ըստ էության, այսօր շատերը համարում են, որ Փաշինյանի ղեկավարած ուժը պրոթուրքական ուժ է:

Օրերս բացահայտվեց, որ իշխող ուժն իր նախընտրական կարգախոսը վերցրել է թուրքական կուսակցություններից մեկից: Խոսքը  «Բարօրություն» կուսակցության կարգախոսի «Burada gelecek var» մասին է, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»:

Հիմա էլ պարզվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը ևս թուրքական է: Այս խորհրդանիշը, որպես Թուրքիայի հայրենական արտադրանքի խորհրդանիշ փակցվում է թուրքական ապրանքների վրա:

Ստացվում է, եթե ՔՊ-ն իր խորհրդանիշով գնա Թուրքիա, ապա այն կհամարեն հայրենական արտադրանք:

Կարելի է նաև փաստել, որ այս համընկնումները պատահական չեն: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատում են թուրք խորհրդականներ, որոնք իրենց մտածողության շրջանակներում են կարգախոս և խորհրդանիշ մտածում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ