08 06 2021

Այս իշխանությունը մտել է քարոզարշավի մեջ ագրեսիվ ու լկտի պահվածքով․ Ռոբերտ Քոչարյան



Այս իշխանությունը մտել է քարոզարշավի մեջ ագրեսիվ ու լկտի պահվածքով։ Նրանց հաշվարկը մեկն է․ մեր ժողովուրդը վախկոտ է, ուժ ցույց տանք, վարչական ռեսուրս կիրառենք և պարտադրենք, որ թեքվեն ուժի կողմ և գնան մեր հետևից։ Այս մասին Վայքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հարց ուղղելով հավաքվածներին․ «Մենք վախկո՞տ ենք»։

Պատասխանն եղավ բացասական։ «Ինձ համար սա շատ զարմանալի է, քանի որ ընտրությունը հաշվետվություն է կատարած աշխատանքի մասին։ Այս մարդիկ ասելիք չունեն։ Ինչ բագաժով են գալիս և հայցում ձեր աջակցությունը, ես չգիտեմ», - ասել է նախագահը։

 «Մեր թիմն ի վիճակի է շտկել իրավիճակը, մենք ունենք այդ փորձը։ Մեր թիմում մարդիկ են, որ կառուցել են հաղթանակած բանակ, որոնք վերականգնել են տնտեսությունը, որոնք հասկանում են, ինչ է ներդրումային քաղաքականությունը, ինչ է տնտեսական զարգացումը։ Այսօր աթոռի հարց չէ, այսօր պատասխանատվության տակ մտնելու և այդ բեռը քաշելու հարցն է։ Գիտակցում ենք նաև, որ եթե ինչ-որ բան ասենք ու չանենք, ինչ կարգի ճնշման տակ ենք հայտնվելու։ Այդ դեպքում ես ինքս ինձ կպարտվեմ, որովհետև երբեք չի եղել, որ մի բան սկսեմ ու մինչև վերջ չտանեմ։ Երբեք չի եղել, որ խոստանամ ու չանեմ։ Կրկնում եմ՝ կհամարեմ, որ պարտվել եմ ինքս ինձ», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ