08 06 2021

Ստեղծելու ենք վետերանների գերատեսչություն, հավանական է նախարարություն․ Ռոբերտ Քոչարյան



«Իմ տղան վիրավորվել է հոկտեմբերի 8-ին։ Ամիսներ շարունակ պառկել է հիվանդանոցում, ամեն ինչ մեր միջոցներով ենք արել, ոչ մի  փոխհատուցում չենք ստացել։ Զանագահարում եմ թեժ գիծ, ասում են՝ ձեր փողը փոխանցված է, շատ կոպիտ ձևով։ Առ այսօր գումար չենք ստացել»,- Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում ասաց վիրավոր զինծառայողի մայրը՝ Փառանձեմ Խուրշուդյանն ու փորձեց ճշտել ,թե ի՞նչ կարող է անել նման պարագայում։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն մի քանի տասնյակ նման դեպքերի մասին է լսել։

«Սա նշանակում է մի բան՝ պետական համակարգը չի աշխատում։ Էլեմենտար կառավարման մեխանիզմները Հայաստանում այլևս չեն գործում։ Սա ես համարում եմ կառավարման ճգնաժամ։ Դա մենք տեսնում ենք բոլոր գերատեսչություններում, անխտիր։ Հիմա մենք գալիս ենք նման խնդիրներին լուծում տալու համար»,- ասաց  Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց՝ խոսատացել են, որ ստեղծելու են վետերանների գերատեսչություն՝ հավանական է, որ կլինի նախարարություն։

«Մարդիկ մեկ պատուհանի սկզբունքով, գնան մեկ տեղ և իրենց բոլոր հարցերը լուծեն այդ գերատեսչության ներքո։ Սա է լինելու լուծումը։ Իսկ գերատեսչության ղեկավարը լինելու է մարդ, որը ձեր ցավն ապրել է, կորուստ ունի»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ