08 06 2021

Օրակարգ թելադրողն այսօր մենք ենք․ Ռոբերտ Քոչարյան



Մեր հանդիպումներից ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ երկրում կա հզոր ներուժ, որը տրամադրված է ներկա իրավիճակը փոխելու համար։ Այս մասին Ջերմուկի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կարծում եմ, մենք գերագնահատում էինք այն ազդեցությունը, որն այս իշխանությունը, թվում է, թե ուներ։ Կա ընդամենը ագռեսիվ փոքրամասնություն, որը փորձում էր իր ագռեսիվությամբ, իր լկտիությամբ, չարությամբ օրակարգ պարտադրել մեր ողջ ժողովրդին։ Այսօր վիճակն ուրիշ է, մենք տեսնում ենք, որ երկիրը փոխվում է, մեր ժողովուրդը դուրս է գալիս շոկային վիճակից, և օրակարգ թելադրողն այսօր մենք ենք։ Օրակարգ թելադրողը ժողովրդի այն հատվածն է, որը չի կարող անտարբեր մնալ տարածքային կորուստների, հազարավոր զոհերի ու վիրավորների նկատմամբ», - ասել է նախագահը։

«Ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ այս ընտրություններից։ Մենք քարոզարշավն սկսել ենք մեկ կարգավիճակով, և համոզված եմ, որ ավարտելու ենք բոլորովին այլ կարգավիճակով։ Վստահե՛ք մեր թիմին, և մենք դուրս կբերենք երկիրն այս անդունդից», - ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մենք չենք ընդունում վենդետաներ, մենք ասում ենք ո՛չ վենդետային, բայց արդարադատությանը մենք ասում ենք այո՛։ Եվ եթե նրանք ասում են, որ վենդետա է լինելու բոլոր համայնքապետերի նկատմամբ, մենք ասում ենք, որ համաներում ենք հայտարարելու բոլոր համանյքապետերի նկատմամբ, ում երկու տարի է հիմնականում ահնիմն հետապնդում են։ Ձևավորել են քաղաքական մահակ և այդ մահակով փորձում են պարտադրել համայնքապետերին իրենց ապօրինի կամքը կատարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ