07 06 2021

Հայրենիքի հողը հանձնողները այս իշխանություններն են․ Ռոբերտ Քոչարյան



 «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ագարակցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ համայքնում առակ խնդիրներին, նշելով, որ նախքան հանդիպում առկա խնդիրների մասին քննարկում է ունեցել նաև համայնքի ղեկավարի հետ։

«Ինչպես հասկացա գյուղատնտեսական արտադրանքի շեշտակի աճ կարող եք ունենալ, եթե ունենաք կայուն ոռոգման համակարգ, այն ինչ դուք չունենք։ Մենք պետք է փորձենք անել ամեն ինչ, որ և՛ Ագարակը, և՛ Մեղրին կախված չլինեն միայն լեռնահանքայինից։ Սրա հնարավորությունը դուք կունենաք՝ կանխատեսելի և շահութաբեր գյուղատնտեսական գործունեություն ծավալել։ Մենք տեսնում ենք տուրիզմի զարգացման շեշտակի աճի հնարավորություն։ Ինձ հետաքրքիր էր, ասեցին երեք անգամ բացել են ազատ տնտեսական գոտին, 4-րդ անգամը չեն բացել, կբացենք վերջնական է լինելու, ուղղակի սա այն հարցն է, որի շուրջ պետք է լրջագույն քնարկումներ ունենալ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը խոսեց մի թեմայի մասին, որը նախագահի խոսքով համոզված է, որ շատերի մտքում է պտտվում․ «Շատերդ եք մտածում, թե «սա այն Քոչարյանը չէ, որ 15 տարի է Մեղրին հանձնում է, տենց էլ չհանձնեց», երևի կան այդպիսի համենայն դեպս հակաքարոզչությամբ մարդկանց ուղեղներում կա սրսկված մի թեզ։ Մի հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողները այս իշխանություններն են։

Այս իշխանությունները հենց առաջին օրից սկսել են հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը և արդյունքում մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ և այսօր ինձ մեղադրողները քննարկում են Մեղրիի միջանցիք մասին։ Իրականությունը սա է»։

Խոսելով կոմունիկացիաների բացման մասին Ռոբերտ Քոչարյանը նշեց, նոր միանշանակ դաշինքը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, «Նոնրմալ չէ, որ ասենք մենք դեմ ենք, որ երկաթուղին աշխատի, մենք դեմ ենք, որ ճանապարհները աշխատեն, իհարկե կողմ ենք, բայց ինձ շատ է մտահոգում այդ միջանցք բառը, որովհետև ես գիտեմ ինչ է Ադրբեջանը հասկանում միջանցքի տակ, ես գիտեմ  ինչ է Թուրքիան պատկերացնում միջանցքի տակ և եթե միջանցքի մասին խոսում են  միակողմանի, միայն Հայաստանի տարածքով, այլ ոչ թե ընդհանարպես մեկը մյուսի համար միջանցնքեր բացի, սա այն ահազանգն է, որտեղ պետք ստոպ անենք, մի հատ հասկանանք ինչ նկատի ունենք միջանցք ասելով։ Իրենց պատկերացմամբ՝ սա նշանակելու է ՀՀ սուվերենության որոշակի սահմանափակում, այդ միջանցքի վրա և իրենց  ազդեցության ինչ-որ լծալկների ֆիքսումը, սա անթույլատրելի է։ Հետևաբար մենք ասում ենք, այո, մենք կողմ ենք, որ ճանապարհները բացվեն և այդ ճանապարհների բաց լիենլուց օգտվելու են բոլորը ժամանակից  աշխարհում բլոկադաները լավ երևույթ չեն, բայց սրանից ոչ ավել, որովհետև ավելը պրոբլեմային, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար նպատակները ուրիշ են, սկզբում միջանցք, հետո՝ ավելին, հետո՝ էլ ավելին, և արդյունքում կստեղծվի անվտանգության լրջագույն խնդիր տարածաշրջանի բնակիչների համար»,- նշեց Երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ