04 06 2021

Հիմա քննարկում են՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, բա իշխանություններն ի՞նչ են անում, որ այս հարցը չլիներ․ Գևորգյան



Իշխանություններն են համարկեպվել ադրբեջանցիների՝ երկրի տարածքում գտնվելու փաստին: Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը ի պատասխան հարցին ինչպե՞ս է դաշինքը պատկերացնում ՀՀ տարածքում գտնող 1000 ադրբեջանցների դուրսբերումը։

«Աշխարհում նմանտիպ հարցերը լուծվում են խելամիտ բանակցություններով, ուրիշ տարբերակ չկա, հակառակն ավելի վտանգավոր տարբերակներ են: Մարդիկ պետք է բանակցեն, բանակցողներն էլ պետք է գիտակցեն, թե ինչի, ինչ նպատակի շուրջ են բանակցում: Համոզված եմ, որ մեր բանակցողները ոչ այն ունեն, ոչ էլ կարողություններ:

Ըստ Գևորգյանի, պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ այս հանգրվանում հայտնվեցինք:

«6-7 ամիս ժամանակ ենք ունեցել, ոչ մեկին հիմա դա չի անհանգստացնում: Հիմա քննարկում են՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի հնարավորության դեպքում այս հարցը լուծի: Բա այսօրվա իշխանություններն ի՞նչ են անում, որ այս հարցը չլիներ, հիմա էլ այս վիճակում չհայտնվեինք ու լուծումների մասին չմտածեինք: Բոլոր նմանատիպ հարցերի լուծումները բացառապես պետք է լինեն բանակցություններով, խելամիտ, ռացիոնալ, պետության շահերից բխող բանակցություններով»,- ասաց Գևորգյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ