24 05 2021

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի համար, ներառյալ Ադրբեջանի. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի համար, ներառյալ Ադրբեջանի. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար, ներառյալ Ադրբեջանի, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия-ին տված հարցազրույցում:

Միակ բանը, որ կարող է սահմանափակել որևէ երկրի անդամակցումը ՀԱՊԿ-ին, դա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է անդամ պետության հետ:


«Նման հարաբերություններ դեռեւս չկան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Երբ դրանք հաստատվեն, մենք հույս ունենք, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ էլ այդ հարցը կարող է այս կամ այն տեսքով գործնական հարթություն մտնել», - ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ