28 04 2021

Այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը. Ռոբերտ Քոչարյան



Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, իհարկե լավ բան չի և նորմալ չէ քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երեւույթ է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բայց մի բան ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը: Որովհետև մեր գյուղատնտեսությունները մրցակից են, և ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների մեջ է և Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում սուբսիդիաները: Հայաստանում գրեթե դա չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ ոլորտը թողեց լրիվ անտեր:

Սա նշանակում է, որ եթե հիմա սահմանը բացվի Արարատյան դաշտավայրի մեր գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի: Իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ