01 04 2021

Մեր օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն է․ Արայիկ Հարությունյան

Մեր օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն է․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունիում, հանդիպումներ է ունեցել Մարտունի և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:

Հարությունյանը հանդիպումների ժամանակ խոսել է ինչ-որ ներքին թշնամիների մասին՝ նշելով, որ ամեն մի պրովոկացիոն նյութ տարածելով հերթական ճնշումն է գործադրվում:

Հարությունյանը մասնավորապես խոսել է Կարմիր շուկայի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է իրենց մեղադրել իբր իրենք պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել. «Ո՞ւր էին այդ կեղծ հայրենասերները, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր ու հակառակորդը փորձում էր զավթել այն: Չեմ ուզում ասել, թե քանի անգամ եմ այդ օրերին եղել այնտեղ»:

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն և, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ