20 03 2021

Կա՞ աշխարհում որևէ նորմալ երկրի նորմալ ղեկավար, ով նման «վարչապետին» հարգալից վերաբերվի. Արտակ Զաքարյան

Կա՞ աշխարհում որևէ նորմալ երկրի նորմալ ղեկավար, ով նման «վարչապետին» հարգալից վերաբերվի. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.

«Կապիտուլյանտ Նիկոլը, 2020թ հոկտեմբերի 16-ին, պատերազմի թեժ օրերին, հերթական անիմաստ հարցազրույցն է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկին։ Հարցազրույցում, նա հայտարարել է, որ ողջ պատմության ընթացքում, Արցախի բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայերը։

Դրանից ուղիղ երեք ամիս անց, 2021թ. հունվարի 20-ին, ԱԺ-ում, ի լուր աշխարհի, նա ասել է, որ Շուշին 90 տոկոսանոց ադրբեջանական բնակչությամբ՝ ոչ հայկական քաղաք է։

Կա՞ աշխարհում որևէ նորմալ երկրի նորմալ ղեկավար, ով նման «վարչապետին» հարգալից վերաբերվի։ Չկա։ Ոչ մի երկրի իշխանություն չի՛ հարգում Նիկոլին։ Նրան երբեք էլ չեն հարգել, և նրա հետ խոսել են միայն այն ժամանակ, երբ իրենց է պետք եղել, այլ ոչ թե Հայաստանին։ Նիկոլին շահագործել են, և շահագործում են բոլորը։ Իսկ շահագործվող Նիկոլը՝ հերթով տանուլ է տալիս Հայաստանի և Արցախի կենսական ու գոյաբանական շահերը։

Նիկոլին կանգնեցնել է պետք, որովհետև մի օր էլ հայտարարելու է, որ գեներալ Պասկևիչի ժամանակ, Երևանի բնակչության  77 տոկոսը մուսուլմաններ էին։

Հաջորդ ընտրություններում Նիկոլին ձայն տվողը, եթե խելք ունի, ուրեմն առնվազն պետք է լինի անհայրենիք ու սեփական արժանանապատվություն չունեցող մարդ։

Երբ որ նիկոլը հայտնվի դատարանում, այդ պահից հայ ժողովուրդը կվերականգնի իր արժանապատվությունն աշխարհում։ Դավաճանության կասկածները պետք է օրինական կարգով, մինչև վերջ կա՛մ բացահայտվեն, կամ էլ հերքվեն։

Իսկ եթե Նիկոլը հայտնվի հաջորդ խորհրդարանում, դա լինելու է հայ ժողովրդի վերջնական խայտառակությունն աշխարհում։ Դա կնշանակի՝ որքան տոկոս հավաքի Նիկոլը, այդքան տոկոս էլ հայրենազրկման պատրաստ, անթասիբ ու անսկզբունք մարդիկ են ապրում Հայաստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ