26 02 2021

ԱԺ ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից․ Ռուբեն Մելիքյան

ԱԺ ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից․ Ռուբեն Մելիքյան

Հանրության առջև ԱԺ դարպասները ոչ միայն բաց չեն, այլև պաշտպանվում են զինված ոստիկանության կողմից, ինչն անընդունելի է։ Այս մասին Բաղրամյան պողոտայից ուղիղի եթերի ընթացքում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նիկոլ Փաշինյանին հիշեցնող, նրան շատ նման մեկը 2018-ի հոտեմբերի 2-ին հայտարարում էր, որ ԱԺ դարպասները պետք է հանրության առջև բաց լինեն, հիմա մենք տեսնում ենք, որ այդ դարպասները ոչ միայն բաց չեն հանրության առջև, այլև պաշտպանված են ոստիկանության, այն էլ՝ զինված ոստիկանության կողմից, կարծես ԱԺ դարպասներն ամենակարևոր օբյեկտն են մեր երկրում»,-ասաց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ