Past.am-ը գրում է.
«Չնայած նախապես հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակում ելույթ կունենա ժամը 16-ին, սակայն քիչ առաջ նա դուրս եկավ և սկսեց իր կողմնակիցների հետ քայլել: Կան տեղեկություններ, որ սա արվել է, այսպես ասած, անվտանգության նկատառումներով՝ այդ թվում՝խուսափելու հնարավոր ձերբակալությունից, ինչը թույլ կտա այդ ընթացքում որոշակի միջոցառումներ ձեռնարկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան այդպիսի խորհուրդ է տվել ՊՊԾ պետը՝ նշելով, որ հավաքված մարդիկ կենդանի վահանի դեր կխաղան ու այսպես ապահով կլինի:
Ի դեպ, հավաքվածներն այնքան էլ շատ չեն. ավելին, տեղեկություններ կան, որ նրանց մեջ քիչ չեն քաղաքացիական հագուստով ոստիկանները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը