Երևանն այսօր
ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հնարավոր համարում է Իսկանդերի 10 տոկոսով պայթելու հանգամանքը՝ զուտ տեխնիկապես, սակայն ռազմական գործչի պրոֆեսիոնալ դիտարկումները լրիվ հակասում են ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունների կամ ոչ մասնագիտական պնդումների հետ:
«Զուտ տեխնիկապես հնարավոր է, բայց էս հարցադրումներից հետո ես ստիպված եմ էլի գաղտնիքներ բացել՝ չբացելով այդ հզոր զինտեխնիկայի մասին բնութագիրը, թե ինչէ Իսկանդերն իրենից ներկայացնում:
Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞նց են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյո՞ք հարշվարկել են առհասարակ... Որովհետև դա միայն կարող է հաշվարկել նա, ում վրա կրակել են: Վստահ եմ՝ այդ մարդը, ով հայտարարել է, որ Իսկանդերի կրակոցից միայն 10 % է պայթել, իր վրա չեն կրակել, ինքն այդտեղ չի եղել…»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գեներալը։
Արդյո՞ք չպայթելու պատճառով ծառայողական քննություն տարվել է, վարչապետի տինոջ պատճառով պատերազմի կեսից իր լիազորությունները դադարեցրած գեներալը այս հարցադրմանը պատասխան չուներ, քանի որ աբսուրդային հիմքերով պաշտոնանկությունից հետո գեներալ-գնդապետն այլևս մոտ չէ որոշումների կայացման կենտրոնին:
Մովսես Հակոբյանը տեղյակ չէր, թե վարչապետի հայտնած թերի կրակոցը, այդուհանդերձ, որտեղ և ինչ պայմաններում է բացահայտվել կամ ե՞րբ է կրակել Իսկանդերը, հատկապես ո՞ւմ վրա:
Ընդգծենք, պատերազմի ողջ ընթացքում ռազմական փորձագետներից շատերն էին արծարծում Իսկանդերի օգտագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ որոշմանը, սակայն, ռազմաքաղաքական իշխանությունն այդպես էլ չգնաց՝ չգիտես ում խնայելով։ Հակառակը, հետպատերազմյան շրջանում մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ իրականում Իսկանդերը կրակել է միայն վերջում, այն էլ՝ Շուշիում:
Այս սկանդալային տեղեկատվությունը, նկատենք, հաստատվում է տարբեր աղբյուրներով, բայց՝ ոչ պաշտոնապես:
Իսկ ռուսական արտադրության վերջին սերդնի առանցաքյային նշանակության Իսկանդերի մասին թյուր ընկալումը առաջինը աշխարհում տարածվել է Փաշինյանի երեկվա հարցազրույցից հետո:
Իսկանդերի մասին առաջին վարկաբեկիչ և ոչ մասնագիտական եզրակացությամբ սկանդալային հայտարարություն հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը․ անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին, թե՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չի կրակել, ասել է՝ «Ինքը գիտի իր հարցերի պատասխանը, Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»: Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանել է․ «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Հարկ է ընդգծել, որ այս հայտարարության հեղինակը մեկն է, ով հանդիսանում է ՌԴ ռազմավարական դաշնակից պետութան, ՀԱՊԿ անդամ, ռուսական ռազմարդյունաբերության հաշվին իր սպառազինության հիմնական բազան ստեղծող երկրի ղեկավարը, ով մինչ այդ էլ մեկ տարի առաջ 42 միլիոն զենքի գնումի մասին էր արել հայտարարություն, թե իբր մետաղի ջարդոն է, բայց ԱԱԾ-ում այդպես էլ հարուցված քր գործը քնեց ու այդ գործով չկալանավորվեց որևէ անձ:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը