20 02 2021

Այսօր դուք ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել, կրկին վեր կենալ․ Իշխան Սաղաթալյան



Այս եղանակային պայմաններում այս հանրահավաքին ձեր ներկայությամբ ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մենք չենք համակերպվել այս իրավիճակին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր դուք ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել, կրկին վեր կենալ, իր առջև դնել նպատակներ, նոր երազանքներ և իրականացնել։ Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական օրը մենք պետք է հայ ժողովրդի պատմության մեջ բացենք նոր, լուսավոր էջ», - հայտարարեց Սաղաթելյանը։

Նա նշեց, թե ժողովուրդն այսօր «ապտակ է տվել» բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե շարժումը մարել է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ