10 02 2021

Մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն հայկական ապրանքներով. Վահան Քերոբյան

Մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն հայկական ապրանքներով. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարությունն օնլայն ռեժիմով աշխատում է բազմաթիվ տնտեսվարողների հետ, որոնք ունեցել են և ունեն խնդիրներ ապրանքներ պատվիրելու կամ պատվիրված ապրանքները ստանալու առումով։ Մենք աշխատանքային կարգով բոլոր այդ խնդիրները լուծում ենք։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքույմ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ թուրքական ապրանքի ներկրման արգելքին վերաբերող հարցին։

 

Պատգամավորը հիշեցրերց՝ 2020-ի դեկտեմբերի 31-ին արգելք է դրվել թուրքական ապրանքների ներմուծման վրա։ «Դրանից հետո առաջին խնդիրը հետևյալն էր՝ որ շուկաներն են փոխարինելու թուրքական շուկային, որ տնտեսվարողները կարողանան վերադասավորվել, երկրորդ՝ որ ապրանքները կարող են արտադրվել Հայաստանում, որ դրանց ուղղությամբ աշխատանքներ կատարվեն»,-ասաց Սամսոնյանը։

Նա նշեց՝ կառավարությունը հայտարարել էր, որ թուրքական ապրանք ներմուծողներին կօգնի նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից։

 

Ինչ վերաբերում է ապրանքային շուկաների փոխարինմանը, նախարարն ասաց․ «Այստեղ մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն առաջին հերթին հայկական ապրանքներով, և մենք բազմաթիվ՝ թե՛ խորհրդատվական, թե՛ ֆինանսական գործիքներով փորձում ենք օգտակար լինել այն տնտեսվարողներին, որոնք այդ խնդիրներն ունեն։ Նաև ուշադրություն ենք դարձնում պարսկական, չինական և ԵԱՏՄ շուկաներին»,-ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ