02 02 2021

Բանավոր փոխըմբռնմամբ տարածքների հանձնումը գուցե ավարտված չէ՞․ Էդգար Ղազարյան



Արցախի ՊԲ լուծարման ռիսկերը Yerevan.Today –ի ուղիղ եթերի տաղավարում վերլուծել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Հետևաբար, արցախցի պաշտոնյաներից ինքնապաշտպանական ջոկատայիններ ձևավորելն այս փուլում նորմալ է համարում․ օրերս Երկորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած տեսլակականը այդ առումով համարում է լրիվ իրատեսական սցենար:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը վստահ է, որ այն ինչ ստորագրվեց հունվարի 11-ին Մոսկվայում ՝ ՀՀ-ի երկրորդ «կապիտուլյացիոն ակտն» է :

«Ճանապարհների ապաշրջափակման թուրանական ծրագիրը դժվար թե իրագործվի ճիշտ այն սցենարով, ինչպես որ պարտադրվել է հայկական կողմին ու դարձել է եռակողմ ակտ»,-ասում է Էգար Ղազարյանը և հիշեցնում է Դմիտրի Մեդվեդևի շուրթերով հնչեցրած միտքը՝ Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումները հետաձգելու մասին:

«Արցախի կարգավիճակը այս իշխանության հետ ՌԴ-նչի ցանկանում քնարկել:

Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը պարզ ու հստակ ձևակերպեց բարձրաստիճան պաշտոնյան՝ ակնարկելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ռազմավարական դաշնակցի խորը անվստահության մասին»,- նկատում է Էդգար Ղազարյանը:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ